Լրահոս

17.04.2012 16:24


ԲՀԿ–ականը ՀՀԿ–ականին խորհուրդ է տալիս համամասնական ցուցակի իր տեղին համապատասխան քայլեր գցել

ԲՀԿ–ականը ՀՀԿ–ականին խորհուրդ է տալիս համամասնական ցուցակի իր տեղին համապատասխան քայլեր գցել

ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանն անդրադարձել է ՀՀԿ–ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի խոսքերին, թե Վարդան Օսկանյանի հայտարարություններն այլևս պետք է հոգեբաններն ու հոգեբույժները մեկնաբանեն։

«Կարծում եմ՝ պարոն Սահակյանի դաստիարակությունն ու կեցվածքը թույլ են տալիս, որ գիտակցի նման անտակտ և ոչ կոռեկտ արտահայտությունների անթույլատրելիությունը: Կցանկանայի, որ Հանրապետական կուսակցության ցուցակում ընդգրկված պատգամավորները վերջապես սկսեն գործել քաղաքական էթիկայի շրջանակներում, այլ ոչ թե անլուրջ և անվայել մակարդակի «ռազբոռկաներով» զբաղվեն։ Վարդան Օսկանյանի որևէ արտահայտության մեջ երբևէ չի եղել ինչ-որ մի անհատի, թիմի կամ կուսակցության հասցեին հնչեցված որևէ անվայել և վիրավորական խոսք։ Իսկ եթե քաղաքական քննադատությանը մարդիկ նման կերպ են արձագանքում, դա արդեն վկայում է, որ Հանրապետականի որոշ պատգամավորներ չեն առաջնորդվում իրենց իսկ նախագահի կողմից առաջադրված կարգախոսով, այն է՝ քաղաքակիրթ արշավ, ցիվիլ մրցակցություն ու արդար ընտրություններ»,-ասել է Ուրիխանյանը՝ հավելելով, որ երիտասարդ պատգամավորը պետք է համամասնական ցուցակի իր տեղին համապատասխան քայլեր գցի։

Հովհաննես Սահակյանը ՀՀԿ ցուցակի 110-րդ տեղում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը